Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Սեփական կեղծիքների սարդոստայնում

Սեփական կեղծիքների սարդոստայնում
09.02.2024 | 15:29

Ադրբեջանական պետական քարոզչամեքենան խճճվել է սեփական կեղծիքների մեջ՝ կապված հայկական մշակութային ժառանգությունը աղվանական ներկայացնելու հետ, կորցրել տարածաժամանակային ընկալումները։

Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ էլ հայտնվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, որ որոշ ադրբեջանցի կեղծարարների կողմից ներկայացվում է որպես աղվանական։

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականներին։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի օմբուդսմեն

Դիտվել է՝ 5846

Մեկնաբանություններ